Բրիտանական խոշոր ավիաընկերությունը Եթովպիայում ավիաաղետից հետո Boeing 737 Max 8 ինքնաթիռների գործածումը դադարեցնելու որոշում է կայացրել։ Այս մասին ասվում է ավիաընկերության կայքում։
Նշվում է, որ այդպիսի որոշում են ընդունել, որպեսզի ապահովեն ուղևորների և անձնակազմի անդամների անվտանգությունը։
«Չնայած տխուր կորստի պատճառը տվյալ պահին պարզաբանված չէ՝ մենք ցանկանում ենք ապահովել մեր ուղևորներին և անձնակազմը։ Այդ պատճառով դադարեցնում ենք Boeing 737 Max 8-ի գործարկումը»,-ասվում է հայտարարությունում։
Boeing 737 Max 8-ի գործածումն արգելվել է մարտի 11-ից և կգործի՝ մինչև Եթովպիայում ավիաաղետի պատճառների հայտնի դառնալը։










































