Ֆրանսիայում ինժեներ Էդվին Վանը յուրօրինակ թիթեռ ռոբոտ է ստեղծել։ Սարքավորումն անվանել են MetalFly և այն կարող է շուրջ 150 դոլար արժենալ։
Այն ամբողջությամբ նմանակում է իրական թիթեռի շարժումները։ Էդվին Վանը նշել է, որ իր նորույթը փաստացի դրոն անվանել չի կարելի։ Թիթեռ ռոբոտն ունի 19 սմ երկարություն և 29 սմ լայնություն։
Այն կառավարվում է հեռակառավարման վահանակի միջոցով, ազդանշանի շառավիղը 100 մետր է։ Արտասովոր սարքը տեղաշարժվում է 12 կմ/ժ արագությամբ և կարող է թռչել 8 րոպե շարունակ։ Իոնալիթիումային մարտկոցի լիցքավորման համար 15 րոպե անհրաժեշտ կլինի։
https://www.youtube.com/watch?v=r_1er08Tt-0