Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոպեսն ու բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը հայտարարել են իրենց նշանադրության մասին: Հաղորդում է The Daily Mail-ը:
Ըստ թերթի՝ զույգերը միասին են ավելի քան երկու տարի: Դերասանուհին և մարզիկը պատմել են նշանադրության մասին` Instagram-ում տեղադրելով մեծ ադամանդով մատանի:

«Նա ասաց՝ այո»,- Ռոդրիգեսը գրել է լուսանկարի մեկնաբանության մեջ:
Զույգը ներկայում հանգստանում է Բեյքերս Բեյում։













































