Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Կրկնում եմ Քոչարյանն այլևս ոչ մեկին պետք չէ. Ռուսաստանցի մի ձեռնասուն պրոպագանդիստ բարբաջել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, նախկին իշխանությունների ներկայացուցիչները ակտիվորեն հակաքարոզչություն են իրականացնում գործող իշխանության և վարչապետի դեմ՝ չխորշելով անգամ անձնական բնույթի հարձակումներից։ Ըստ Ձեզ, ի՞նչ արդյունքի կհասնեն նրանք, արդյո՞ք կկարողանան հեղինակազրկել գործող իշխանությանը։

-Մեր անհատական-ազգային մշակույթի այդ ոլորտը խիստ ցածր մակարդակի վրա է, երբ քարոզչության ու հակաքարոզչության ասպարեզում սահմաններ չենք ճանաչում ու անհատական ներքին սահմանադրություն չունենք. դա է երևի պատճառներից հիմնականը, որ ոչ լրիվ քառորդ դարի ընթացքում երեք անգամ դիպանք Սահմանադրությանը, և դեռ հիմա էլ անզուսպ կերպով մղվում ենք դեպի Սահմանադրությունը շուռումուռ տալուն: Գործող իշխանությանը, իհարկե, ժամանակի ընթացքում հնարավորինս կհեղինակազրկեն անձնական բնույթի հարձակումներից չխորշողները, սակայն դա ամենևին չի նշանակում, որ նաև կիշխանազրկեն. մենք ավելի քան 20 տարի ապրել ենք հեղինակազուրկ իշխանությունների պայմաններում: Քարոզչությունն ու հակաքարոզչությունը հաղորդակից անոթներ են: Այս անզիջումության մեջ մեղքի իր բաժինն ունի իշխանությունը, որը դեռ չի կարողացել համակարգել ու կանոնակարգել քարոզչական, լրատվական ազգային մեքենան:

Ովքե՞ր են կանգնած այդ հարձակումների հետևում, և ի՞նչ պիտի անի իշխանությունը՝ հարվածներին դիմակայելու համար։

-Շատ ակներև է, թե ովքեր են կանգնած, սակայն այս հարցին կոռեկտ կլիներ, որ պատասխաներ իրական հասցեատերը՝ ԿԳԲ-ն, որը թեև չկարողացավ պատասխանել նույնիսկ իրեն վարկաբեկելիս (նկատի ունեմ հայտնի ձայնագրությունը), սակայն հաջողությամբ կարողանում է պատասխանել իրեն չվերաբերող ոլորտների հարցերին և PR անել:

-Այդ համատեքստում խիստ ուշագրավ են կրեմլամերձ վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հայտարարությունը, որ եթե Հայաստանն արհամարհի Մոսկվայի կարծիքը Քոչարյանի հարցի շուրջ՝ կմնա առանց դաշնակցի։ Ի՞նչ է սա նշանակում։

-Ռուսաստանցի մի ձեռնասուն պրոպագանդիստ բարբաջել է. ի՞նչ ուշագրավ բան կա այդտեղ: Դրանցով չի որոշվում Ռուսաստանի պետական քաղաքականությունը: Իսկ նրանով, ինչով որոշվում է, շատ հուսալիորեն և արժանապատվորեն մեր մասն ապահովում է մեր այսօրվա իշխանությունը: Գիտե՞ք, ես ծնվել և մեծացել եմ Մասիվում և որոշակի կոդեքսների կրող եմ, ինձ թույլ չեմ տա ոչինչ ասել անազատության մեջ գտնվողի մասին, այլ ընդամենը հղում կանեմ Ձեր իսկ կայքում եղած իմ մի հարցազրույցին– «Քոչարյանն այլևս ոչ մեկին պետք չէ. սա իր վերջին և անփառունակ օգտագործումն է»), որն, ի դեպ, հրապարակվել է դեռևս անցյալ տարվա հուլիսին: Իսկ որ Հայաստանն իբր կմնա առանց Ռուսաստանի՝ առանց դաշնակցի, ապա այդ առիթով էլ հիշեցնեմ, թե հիմա որտեղ են Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցներ Միլոշևիչը, Օջալանը… Մենք Ռուսաստանի հանդեպ այդպիսի մի ինքնամոռաց ու հավատարիմ դաշնակցության հետևանքով 100 տարի առաջ ցեղասպանվեցինք, և այլևս հայեր չեն ապրում այն տարածքներում, ուր եղել էինք 5000 տարի անընդմեջ: Այնպես որ, մեզ հերթական անգամ խաբելն անհնար պետք է լինի, եթե մինչև վերջ սպառված ազգ չենք, ու Աստված վերջնականապես չի վերցրել մեր խելքը:

Ընդդիմախոսները Հայաստանի կառավարությանը մեղադրում են մեկ բարեփոխումներն ուշացնելու, մեկ՝ օպտիմալացման շրջանակներում շատերին անգործ թողնելու մեջ։ Արդյո՞ք իշխանությունները բավարար ջանասիրությամբ են աշխատում՝ խնդիրները վերացնելու համար։

-Ուզում եմ հուսալ, որ իշխանությունները բավարար ջանասիրությամբ են աշխատում: Խնդիրն այստեղ նույնիսկ ջանասիրությունը չէ, այլ մեր մտքերի հեղափոխությունը: Եթե դա լինի, ապա կապահովվի պահպանողական մեթոդոլոգիան, և ընդդիմախոսները ծայրահեղ, միմյանց հակասող մեղադրանքներով չեն կարողանա բարեհաճություն գտնել ո՛չ ժողովրդի շրջանում, ո՛չ, առավել ևս, իրենց օտարերկրյա տերերի մոտ: Դրա փոխարեն կընդդիմախոսեն ըստ էության, որն ամեն դեպքում կծառայի մեր պետականությանը:

Հայաստանի կառավարությունը ԱԺ նախագիծ է ներկայացրել` 17 նախարարությունները հինգով կրճատելու վերաբերյալ։ Ո՞րն է Ձեր կարծիքը օպտիմալացումների վերաբերյալ։

-Թվերը գուցե լավ բան են, բայց այստեղ թվերը ոչ մի արժեք չունեն. կարևոր չէ, թե կունենանք 12 կամ 17, գուցե 25 կամ 5 նախարարություն: Օպտիմալացումը ամենավերջին հերթին է կապված քանակի հետ (բառի արմատը «լավն» է): Նախորդ իշխանությունն էլ «օպտիմալացրեց»՝ տասնյակ կիլոմետրերով միմյանցից հեռու գյուղերը մեկ համայնք դարձնելով: Դա ոչ միայն հիմարություն էր տեխնիկական՝ նույն թվերի իմաստով, այլև մեր ազգային կերպի լիակատար անճանաչողությունից էր գալիս և վնասեց ու դեռ վնասելու է մեր այդ կերպին: Այնպես որ, այո՛, գոհ եմ, եթե իհարկե Կառավարությունը ոչ թե թվերի տրամաբանությունից ելնելով է գնում նախարարությունների կրճատման, այլ առաջին հերթին մեր ինքնությանը ներդաշնակ մոդել գտնելու որոնման արդյունքում է այդպես վարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում