ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատները «հակահրեական կուսակցություն են դարձել», հաղորդում է Mediaite-ն:
Ինչպես նշվում է, նա դեմոկրատներին քննադատել է Ներկայացուցիչների պալատի կողմից ատելության հրահրման դեմ բանաձևի ընդունումից հետո:
Հստակեցվում է, որ ի սկզբանե այն ուղղված էր հակասեմականության դրսևորումների դեմ, սակայն հետագայում դրա մեջ ուղղումներ են մտցվել ի պատասխան Իլհան Օմարի մեկնաբանությունների և թվիթների:
«Դեմոկրատները հակաիսրայելական և հակահրեական կուսակցություն են դարձել»,- հայտարարել է Թրամփը:








































