Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկրի իշխանությունները որոշել են մարտի 8-ը հանգստյան օր հայտարարել նահանգների մեծ մասում հոսանքի անջատման պատճառով՝ տեղեկացնում է Telesur-ը։
Ռոդրիգեսը նշել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բոլորին հանգստյան օր է տվել և կասեցրել է կրթական հաստատությունների աշխատանքը։ Նրա խոսքով՝ բոլոր մարդիկ կմասնակցեն էլեկտրականության վերականգնման աշխատանքներին։
Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ «ամերիկյան իմպերիալիստները» էներգետիկ պատերազմ են հայտարարել Վենեսուելային։







































