Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիիսիստյոն, վարչապետ Յուխա Սիպիլյայի պաշտոնական խնդրագրից հետո, հաստատել է Ֆինլանդիայի կառավարության հրաժարականը, հաղորդում է Reuters-ը:
Մինչ այդ, Ֆինլանդիայի վարչապետը երկրի ղեկավարին դիմել էր կառավարության հրաժարականի միջնորդությամբ: Սիպիլյայի խոսքերով, հրաժարականն անհրաժեշտ էր առողջապահության ոլորտի և սոցիալական ապահովության համակարգերի բարեփոխումների ձախողումից հետո:
Պարբերականը նշում է, որ Սիպիլյան Ֆինլանդիայի առաջնորդին կառավարության հրաժարականի մասին պաշտոնական խնդրագիրը հանձնել է մարտի 8-ին, նրա Մյանտյունիեմի նստավայրում:








































