«Մամուլի հետ սուրճ» հաղորդման մարտի 8-ի հյուրը «Փաստ» օրաթերթի լրագրող Սոսե Չանդոյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ թերթերից մեկի այն հրապարակմանը, որ խորհրդարանում չհիշեցին ու չշնորհավորեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60 ամյակը.«Ես լուսաբանում եմ խորհրդարանի աշխատանքները և շատ մեծ ցավ ապրեցի, երբ այդ օրն առհասարակ չհիշեցին մեր սպարապետի ծննդյան 60 ամյակը։ Այդ օրը շնորհավորեցին «Իմ քայլի» պատգամավորի ծննդյան օրը, բայց անտեսվեց Վազգեն Սարգսյանի ծնունդը։ Երբեք պետք չէ մոռանալ, ուրանալ այն մարդկանց, որոնք կանգնած են պետության ամրապնդման, կայացման հիմքում։ Նա նման վերաբերմունքի չպետք է արժանանար»։
Սոսե Չանդոյանն անդրադարձավ նաև բուքմեյքերական գովանզդներն արգելելու վերաբերյալ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությանը և նշեց, որ ինքն անձամբ կողմ է այդ գաղափարին։Ըստ նրա՝ հասարակությունը պետք է զարգացման, կրթման այլ ճանապարհ ունենա։








































