ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը շնորհավորել է կանանց նրանց միջազգային տոնի կապակցությամբ, հաղորդում է AP:
Նրա խոսքերով, խիզախությունն այն հատկանիշն է, որի կարիքն ամենից շատ ունի ժամանակակից հասարակությունը:
Նա նաև տարբեր երկրներ ներկայացնող կանանց պարգևներ է հանձնել քաջության համար:
Արարողությանը ներկա է եղել նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը նշել է իրանցի կանանց խիզախ նախաձեռնությունը, որոնք դեմ են արտահայտվել հասարակական վայրերում գլխաշոր կրելուն:









































