Իսլամաբադի օդանավակայանում ուղևորին իջեցրել են ինքնաթիռից աղոթքների պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է Geo TV-ն։
Նշվում է, որ խոսքը Խալիլ անունով ուղևորի մասին է, ով ցանկացել է Ավստրալիա ուղևորվել Դուբայով։ Հայտնվելով ինքնաթիռի սրահում նա սկսել է աղոթել և իր աղոթքներում խնդրել է, որ օդանավը վայր ընկնի։ Նրա վարքը անհանգստություն է առաջացրել այլ ուղևորների և օդանավում աշխատողների մոտ, ինչից հետո ուղևորին իջեցրել են ինքնաթիռից։









































