Wednesday, 01 07 2026
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

Կառավարությունը գնում է «փափուկ» ճանապարհով. շատ ավելի կոշտ մեթոդներով է պետք զսպել խոշոր ընկերությունների ազդեցությունը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ընթացիկ տարվա փետրվարին ամփոփել է մի շարք ապրանքային շուկաների կառուցվածքի ուսումնասիրությունը և գնահատել դրանց կենտրոնացվածության աստիճանը: Համաձայն վիճակագրության, հաշվետու ժամանակաշրջանում մի շարք կարևոր ապրանքային շուկաներում զգալիորեն ավելացել է տնտեսվարողների թվաքանակը, ինչի արդյունքում նվազել են գերիշխող տնտեսվարողների մասնաբաժինները:

Ընթացիկ տարվա փետրվարի դրությամբ շաքարավազի շուկայի մասնակիցների թիվը կազմել է 75 տնտեսվարող, բանանի շուկայինը՝ 28, ալյուրինը՝ 171: Ցորենի ներկրմամբ զբաղվում է 84 տնտեսվարող: Ավելացել է նաև բենզինի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողների թիվը՝ դառնալով 6:

ՏՄՊՊՀ ուսումնասիրություններով, նոր տնտեսվարողների մուտքը հանգեցրել է տվյալ շուկայում խոշորների տեսակարար կշիռների նվազման: Օրինակ՝ շաքարավազի ներմուծմամբ զբաղվող «Ալեքս հոլդինգ» ընկերության տեսակարար կշիռը կազմում է 78 տոկոս՝ նախորդ տարիների 95-ի փոխարեն:

Նվազել է նաև բանանի շուկայում գերիշխող «Քեթրին գրուպ» ընկերության մասնաբաժինը՝ 57 տոկոսից դառնալով 30 տոկոս: Կենտրոնացվածության աստիճանի նվազում է արձանագրվել նաև բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում, որտեղ «Ֆլեշ» ընկերության մասնաբաժինը նվազել է բենզինի մասով՝ 43-ից հասնելով 29 տոկոսի, իսկ դիզվառելիքի մասով՝ 51-ից դառնալով 29 տոկոս:

Տնտեսագետ Հայկ Բալանյանի խոսքերով՝ շատ ողջունելի են այս փոփոխությունները, որոնք առաջիկայում էականորեն կազդեն նաև գների նվազման վրա։ Սակայն եթե անգամ գների նվազում էլ չլինի, ապա պետք է դրանից չմտահոգվել, քանի որ ամեն ինչ փողով չի չափվում։ «Մեր պրոբլեմն այն է, որ մենք ամեն ինչ փորձել ենք փողով չափել ու հասել ենք այս վիճակին։ Շատ ավելի կարևոր է, որ երկրում լինեն միջին խաղացողներ, որ չլինեն գերհարուստներ և գերաղքատներ։ Կարևոր է, որ երկրում ձևավորվի միջին դասակարգ։ Եթե մենք ուզում ենք խուսափել քաղաքական մենաշնորհից, ապա մենք պետք է խուսափենք, ամեն ինչ անենք, որ չլինի տնտեսական մենաշնորհ։ Դրանք սերտորեն փոխկապակցված են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բալանյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում այս վերադասավորումների արդյունքում կլինեն նաև գների նվազումներ, քանի որ մրցակցությունը միանշանակ տանում է գների նվազման։ «Բայց կրկնում եմ, եթե անգամ գների նվազում էլ չլինի, ապա երկրի համար, պետության, հասարակության կայացման համար, սոցիալ- տնտեսական առումով շատ կարևոր է, որ բազմաթիվ խաղացողներ լինեն և ոչ ոք գերիշխող դիրք չունենա և այդ դիրքը չփորձի փաթաթել հասարակության վզին, արդեն որպես քաղաքական գերիշխող դիրք։ Այս իմաստով շատ դրական երևույթ է շուկայում գերիշխողների դիրքի նվազումը, որը պետք է արագացնել և խորացնել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Տարիներ շարունակ տարբեր խոշոր ապրանքային շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունների դիրքերի փոփոխությունը տնտեսագետը համարում է նոր կառավարության ձեռքբերումը, քանի որ նախկինում այդ ապրանքային շուկաներ նոր խաղացողների մուտքը կասեցվում էր ոչ օրինական մեխանիզմներով, իսկ հիմա այդ մեխանիզմները չեն կիրառվում։ «Բայց ես կառավարությանը կհորդորեի այս ճանապարհին ավելի վճռական լինել և գերիշխող դիրք ունեցող ընկերությունների վերաբերյալ օրենսդրությունը փոխել, որպեսզի թույլ չտրվի որևէ տնտեսվարողի ձեռք բերել գերիշխող դիրք, առավել ևս՝ մենաշնորհային դիրք։ Այս ոլորտը մշտապես պետք է կոշտ վերահսկողության տակ լինի և կախված չլինի կառավարության քաղաքականությունից, այլ պայմանավորված լինի ինստիտուցիոնալ, օրենսդրական հիմքերով»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այլ բան է, որ խոշոր ընկերությունները ունեն մեծ առավելություն, լոգիստիկ հնարավորություններ, ֆինանսական հնարավորություններ։ Այդ առավելությունը դեռևս մնում է և կմնա, քանի դեռ այդ տրոհումը չի պարտադրվում օրենքի կամ դատարանի միջոցով։ «Ես կարծում եմ, որ հիմա ընտրված է փափուկ ճանապարհ։ Ընտրված ճանապարհը հեղափոխական չէ, այլ էվոլյուցիոն է, երբ սպասում ես, որ նոր խաղացողներ գան շուկա և սասանեն խոշոր խաղացողների դիրքերը։ Սա դանդաղ ճանապարհ է, քանի որ տարիներ շարունակ գերիշխող, մոնոպոլ դիրք ունեցող ընկերությունները, խաղացողները մեծ մրցակցային առավելություն ունեն, որը նրանց հնարավորություն է տալիս դիմադրել և առավելություն ունենալ նոր խաղացողների նկատմամբ։ Դրա համար կառավարությունը քաղաքական կամք դրսևորելուց զատ պետք է նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնի, որպեսզի մեր տնտեսության տարբեր ճյուղեր, ոլորտներ դուրս գան մոնոպոլ վիճակից և մտնեն մրցակցային դաշտ, որից մեծապես կախված է նաև երկրի քաղաքական ապագան։ Շատ ավելի կոշտ մեթոդներ ու մեխանիզմներ պետք է սահմանվեն դատարանի կամ լիազորված մարմինների համար, որպեսզի հնարավոր լինի զսպել խոշոր ընկերությունների ազդեցությունը»,- նկատեց Բալանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում