Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Երևանում հանրային ուղևորափոխադրում իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի երկու ավտոբուսների խցերում օրերս տեսախցիկներ են տեղադրվել՝ ծառայության որակը բարելավելու նպատակով։ Սա հարուցել է ընկերության վարորդների դժգոհությունը, որոնց մի մասն այսօր առավոտյան հրաժարվել է դուրս գալ երթուղի։
Այս պահին խնդիրը կարգավորվում է»։










































