45-ամյա Քեյթ Բեքինսեյլի նախկին ընկերը, ստենդափ-կոմիկ Մեթ Ռայֆը անկեղծացել է վերջերս TMZ-ին տված հարցազրույցում: Լրագրողները որոշել են պարզել, թե ինչ կարծիքի է Մեթը Բեքինսեյլի ներկայիս ընկերոջ՝ դերասան Փիթ Դեվիդսոնի մասին:
«Մենք ծանոթացանք 2017-ին: Հանդիպեցինք մեկ տարի, եղան և թռիչքներ, և անկումներ, բայց հիմա երկուսս էլ առաջ ենք շարժվում, և ես երջանիկ եմ: Հուսով եմ, որ նրանք այդ հարաբերություններից կվերցնեն ամենը, ինչ ուզում են»:

Լրագրողի այն հարցին, թե Մեթը ինչ խորհուրդ կտա Փիթին, կոմիկը պատասխանել է. «Ինչպես տղամարդը տղամարդուն ես խորհուրդ կտայի փախչել: Բայց ես նրանց միայն երջանկություն եմ մաղթում և ամուր հարաբերություններ»:
Բացի այդ, Մեթին հարցրել են Քեյթի և Փիթի բաժանման դեպքում կցանկանար արդյոք նորից հանդիպել դերասանուհուն. «Ոչ, միանշանակ ոչ»,- ասել է 23-ամյա Ռայֆը:








































