Այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցն առնչվում էր թալիշ քաղաքական գործչին. «Ադրբեջանին վերջապես հաջողվեց նրան ստանալ ՌԴ-ից, և դա իրականացավ շատ ծածուկ և գաղտնի պայմաններում»:
Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչ քայլեր է ձեռնարկել ԱԳՆ-ն բանակցելու ՌԴ-ի հետ այս խնդրի ուղղությամբ, և ինչո՞ւ ՀՀ-ն քաղաքական ապաստան չտրամադրեց նրան:
Ի պատասխան՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ հարցը վերաբերում է մարդու իրավունքների ոլորտին. «Երևույթը մտահոգիչ է և առաջին դեպքը չէ, և հարցը շարունակելու ենք պահել մարդու իրավունքների կոնտեքստում»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































