Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին՝ Լորեն Փաուել Ջոբսը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այն բանում, որ ԶԼՄ-ների վրա նրա հարձակումները կարծես թե վերցրել է «դիկտատորի ուղեցույցից»: Այս մասին գրում է Recode-ը։
Փաուելը, որը տարբեր լրատվամիջոցներում ներդրումներ է կատարել, կարծում է, որ ապագայում դրանք լիովին չեն պատկանի հարուստ մարդկանց, այլ կդառնան «հասարակական բարիք», որին պետք է աջակցեն պետական և մասնավոր կառույցները։
«Կարծում եմ, որ վերջին երկու տարում ԶԼՄ-ների խաթարումը աննախադեպ և իսկապես վախեցնող է, բոլորը պետք է ուշադրություն դարձնեն դրան»,- ասել է նա:










































