«Եվրոպական կառույցները չեն դադարում գոյություն ունենալ, եթե այնտեղ երկու ամսից տեղի են ունենալու ընտրություններ։ Այսինքն՝ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ես բերում իքս անձանց հետ, իրենք նաև ԵՄ-ի անունից են խոսում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե ինչ իմաստ ուներ կազմակերպել այս այցելությունը Բրյուսել և բանակցել մի հանձնաժողովի հետ, որն ունի 2 ամսվա կյանք։
Անդրադառնալով բրյուսելյան ելույթներին ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի քննադատություններին՝ պատգամավորը նշեց․«Առհասարակ ուզում եմ, որ մենք աստիճանաբար քիչ անդրադառնանք քաղաքականապես ջախջախված կուսակցության ներկայացուցիչների՝ բավականին ցածր մակարդակի հայտարարություններին։ Ժողովրդավարության վերաբերյալ Շարմազանովը և իր նմանները ընդհանրապես պետք է լռեն»,-ասաց պատգամավորը։
Սոս Ավետիսյանը խորհուրդ տվեց գեբելսյական մոտեցումները պրոյեկտեն իրենց կուսակցության ունեցած պարզ արդյունքի վրա։
«Հանրային խոսքում անընդհատ պետք է հնչի, թե նրանք ովքեր են եղել»,-հավելեց Սոս Սարգսյանը։









































