Մեծ Բրիտանիայում հեռուստաէկրաններ է վերադարձել ծխախոտի գովազդը՝ հայտնում է The Telegraph-ը:
Խոսքը British American Tobacco (BAT) ընկերության էլեկտրոնային ծխախոտների մասին է:
BAT-ը առաջին ծխախոտային ընկերությունն է, որը վերջին 20 տարում առաջին անգամ հեռուստատեսությամբ գովազդ է ցուցադրելու: Բրիտանական եթերով ծխախոտի գովազդը արգելվել է 1991թ.:
Էլեկտրոնային ծխախոտները համարվում են ավելի քիչ վնասակար, քան սովորականները, ու սկսել էին արտադրվել՝ մարդկանց ծխելու վնասակար սովորությունից հետ պահելու նպատակով: