Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Փաշինյանի բրյուսելյան այցը հաջողված էր

Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող պետությունում խորհրդարանը փաստացի չի աշխատում։ Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի մարտի 5-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրված է ընդամենը 2 հարց, երկուսն էլ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:

Ի՞նչ է սա նշանակում։

Իշխանափոխությունից հետո Հայաստանի հասարակությունը լցված էր փոփոխությունների մեծ սպասումով, որոնց գերակշռող մասը պետք է արտացոլված լիներ նախորդ իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական կարգավորումներում արմատական փոփոխություններում:

Այդ նպատակին հասնելու համար ձևավորվեց նոր կառավարություն, որը հանձն առավ սեղմ ժամկետներում իրականացնել օրենսդրական լայնածավալ փոփոխություններ Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքը կարգավորող կարևորագույն օրենքներում: Նշվեցին Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին օրենքը, Հարկային օրենսգիրքը, նախատեսում էին փոխել Բուհերի մասին օրենքը` կառավարման խորհուրդները պետական կառավարումից տարանջատելու համար:

Այդ փոփոխությունները չարվեցին 6-րդ գումարման խորհրդարանում` հիմնավորելով դա խորհրդարանում քաղաքական մեծամասնություն չունենալու հանգամանքով:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր ընտրված խորհրդարանը նշանակեց վարչապետ և ձևավորեց կառավարություն, թեկուզ 1/3-ով, սակայն իրավիճակը դրանից չփոխվեց:

Կառավարությունը մատնված է անգործության, չի մշակում և խորհրդարան չի ներկայացնում օրինագծեր, որոնց ընդունման դեպքում կբարելավվի տնտեսության վիճակը, կպարզեցվի հարկային վարչարարությունը, գործարարների համար կսահմանվեն խաղի հստակ, հասկանալի և ընդունելի կանոններ:

Կարելի՞ է արդյոք փաստել, որ նոր կառավարությունը չունի բարեփոխումների հստակ տեսլական և հայեցակարգ, թե՞ այնուամենայնիվ նախորդ իշխանությունից ժառանգություն մնացած օրենսդրական համակարգը բավարարում է ներկայիս իշխանություններին և փոխելու առանձնապես շատ բան չկա։

Այդ դեպքում ինչի՞ համար է հարկատուների հաշվին պահվում 132 հոգանոց խորհրդարան, նրանց վճարվում աշխատավարձ, կազմակերպվում գործուղումներ, տրամադրվում ծառայողական մեքենաներ, գործավարներ, օգնականներ, պահվում և պահպանվում է հսկայական աշխատակազմ»,– գրել է Ղազինյանը։

https://www.facebook.com/aghazinyan/posts/10210534751245211

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում