Այսօր՝ մարտի 6-ին ԱԺ-ն շարունակում է աշխատանքները: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի երեկվա հայտարարությանը, թե զինվորները ուղղորդված են քվեարկել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասաց. «Պարոն Բագրատյան, եթե ունեք փաստեր, ներկայացրեք Հատուկ քննչական ծառայությանը»:
Պարզաբանելով հարցը՝ Սերգեյ Բագրատյանը փորձեց բացատրել, թե ինչ է նշանակում վարչական ռեսուրսի պասիվ ազդեցություն. «Մարզպետը գյուղապետին ոչինչ չի ասում, բայց գյուղապետը հասկանում է, որ պետք է քվեարկի մարզպետի կուսակցության օգտին: Քաղաքացուն պետք է կարողանանք քաղաքական իմաստով ճիշտ դաստիարակել: Եթե ասում ենք՝ մութ, չի նշանակում մութ, նշանակում է լույսի բացակայություն, երբ ասում ենք անարդարություն՝ նշանակում է արդարության բացակայություն»:
Բագրատյանը խնդրեց բառերը ճիշտ լսել և չշահարկել:
Մանրամասները՝ տեսանյութում:







































