Wednesday, 01 07 2026
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին

Իրանական գազ՝ հանքարդյունաբերությունից ստացվող ապրանքների դիմաց. որքանով է իրատեսական այս գործարքը

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը նախօրեին հայտարարել էր, որ իրանական կողմը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Թեհրան այցի շրջանակում առաջարկել է գազի հետ փոխանակել հանքարդյունաբերությունից ստացվող ապրանքները: «Դեռ չեն կոնկրետացրել, թե ինչ տիպի ապրանքի մասին է խոսքը: Գիտեք, որ Հայաստանի և Իրանի միջև կա փոխանակման պայմանագիր՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց, նույն տրամաբանությամբ էլ առաջարկում են փոխել այլ ապրանքներ գազի դիմաց, բայց, կրկնում եմ, դեռ չեն հստակեցրել, թե ինչ ապրանքների մասին է խոսքը»,- ասել է Գարեգին Բաղրամյանը՝ հավելելով, որ ցանկացած փոխշահավետ առաջարկ քննարկելի է, որովհետև Հայաստանը կունենա լրացուցիչ գազ ներկրելու հնարավորություն:

Իրանական կողմի այս առաջարկը, որը, վստահաբար, որոշակի հստակեցումների անհրաժեշտություն ունի, այս մակարդակում ընդունելի է հայկական կողմի համար։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գևորգյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ողջունելի առաջարկ է, քանի որ Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներով պայմանավորված գումարի շրջանառությունը լուրջ խնդիր է, և բարտերային տարբերակը լիովին ընդունելի է։ «Ընդհանրապես, Իրանի հետ մեր հարաբերությունների հիմնական խոչընդոտը գումարի շրջանառությունն է։ Բուն գումարի՝ դոլարների։ Դա պայմանավորված է Իրանի դեմ հարուցված պատժամիջոցներով, որը Հայաստանը միայնակ չի կարող հաղթահարել։ Եվ այստեղ ծագում է Իրանի հետ փոխադարձ առևտրի այլ տարբերակներ գտնելու ճանապարհը։ Կարծում եմ, եթե կա նման առաջարկ, որի մանրամասներից ես տեղյակ չեմ, ինքն իրենով վատ տարբերակ չէ, ողջունելի է, և մենք ամեն դեպքում մեր հարևան Իրանի հետ հարաբերությունները պետք է մաքսիմալ զարգացնենք՝ չխախտելով գործող պատժամիջոցները։ Հիմա մենք փոխանակում ենք անում՝ գազ էլեկտրաէներգիայի դիմաց, որի ժամանակ գումար չի առաջանում իրար փոխանցելու համար։ Բայց ինքն իրենով շատ օգտակար գործարք է երկուստեք։ Կարծում եմ, որ կարելի է նաև այս ուղղությամբ ծավալները մեծացնել, ինչպես նաև այլ ուղղություններով համագործակցել։ Կարևորը, որ հարաբերությունները զարգանան, և թույլ չտրվի պատժամիջոցների խախտում»,- ասաց Հայկ Գևորգյանը։

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ փոխանակման մասին հայտարարությունն ըստ էության արվել է այն կոնտեքստում, որ խոշորագույն բազմամետաղային հանքավայրը՝ Քաջարանի և Ագարակի պղնձամոլիբդենային գործարանները գտնվում են Իրանի սահմանին մոտ։ «Ես կարող եմ ենթադրություն անել, որ այդ հեռանկարը բացառված չէ, քանի որ հանրույթների ծավալները և՛ Քաջարանում, և՛ Ագարակում բավականին մեծացված են։ Քաջարանն արդեն տարեկան 22-23 միլիոն տոննայից ավելի արդյունահանում է կատարում, ամբողջը միասին՝ Հայաստանում 40 միլիոն տոննայից ավելի արդյունահանում է իրականացվում։ Բայց ես կարծում եմ, որ մինչև այն պահը, քանի դեռ մենք չենք ունենալու մաքուր պղինձ արտադրող պղնձաձուլական ձեռնարկություն, որին անհրաժեշտ է լինելու 400 հազար տոննայից ավելի խտանյութ, որից կարելի է ստանալ 100 հազար տոննա մաքուր պղինձ, ապա այս պայմաններում նոր միայն ես հնարավոր եմ համարում Իրանի հետ բարտերային համագործակցություն։ Այսօր Իրանի հետ կապված պատժամիջոցներով պայմանավորված առաջ են գալիս բանկային վճարահաշվարկային մեխանիզմների որոշակի խաթարումներ, իսկ եթե մենք ստանում ենք գազ և տեղը տալիս ենք հանքարդյունաբերությունից ստացվող ապրանքներ, ապա որևէ խնդիր չի առաջանա»,- ասաց Մելքումյանը։

Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի խոսքերով, իրանական գազի ծավալների ավելացում, այո, կարող է լինել բարտերային ճանապարհով. «Բարտերային տարբերակի մասով իրանական կողմը դեռ չի առաջարկել որևէ հստակ բան, միայն այն, որ խոսքը Իրանից ներկրվող գազի դիմաց ինչ-որ այլ ապրանքատեսակներով վճարելու մասին է։ Մասնավորապես, խոսքը հանքարդյունաբերական արտադրանքի մասին է։ Այստեղ հղում է արվում 1990-ականների փորձին, երբ մենք Թուրքմենստանից ներկրվող գազի գնի 50 տոկոսը վճարում էինք տեքստիլ արտադրանքով։ Այսօր ևս դիտարկվում է այդ բանաձևը հանքարդյունաբերական արտադրանքը որպես վճարման տարբերակ դիտարկելու առումով։ Այստեղ հարց կարող է առաջանալ, որ, այնուամենայնիվ, եթե շուկան գրեթե ամբողջությամբ ծածկվում է ռուսական գազով, իսկ սպառման ծավալները հետզհետե նվազում են, ապա արդյոք իրանական գազը հայկական շուկայում մրցակցության մեջ չի մտնի ռուսական գազի հետ։ Հիշեցնեմ՝ այս առումով 2018-ի սեպտեմբերին կնքվել է պայմանագիր իտալական «Ռենկո» ընկերության հետ Երևանի ջերմաէլեկտրակայանի 250 Մվտ հզորությամբ նոր բլոկի շինարարության վերաբերյալ։ Սա նշանակում է, որ մոտակա տարիների ընթացքում մենք հավելյալ բնական գազի ներկրման անհրաժեշտություն ենք ունենալու, և չեմ բացառում, որ այդ գործարքն ուղղակիորեն աֆիլացվի հայ-իրանական գազատրանսպորտային համագործակցությանը»,- ասաց Վահե Դավթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում