Հայտնի երաժիշտ Ռոբի Ուիլյամսը երկրպագուներին պատմել է իր Գիգզ անունով կրիայի մահվան մասին։ Երգիչը նշել է, որ նրանք իր երկրորդ տնային կենդանու հետ միասին ծանր են տանում Գիգզի մահը։
Համերգային շրջագայությունից վերադառնալով Ուիլյամսը իմացել է, որ իր կրիան արդեն մեկ շաբաթ է, ինչ հրաժարվում է սնվելուց և գրեթե չի շարժվում։ Իմանալով այդ մասին Ուիլյամսը կանչել է լավագույն անասնաբույժին, սակայն մասնագետը չի կարողացել բուժել կրիային։ Նշվում է, որ Գիգզի մահից հետո նրա Ռունի անունով ընկերը երկար ժամանակ նայել է միևնույն կետին, ինչը անասնաբույժը բնորոշել է որպես ընկճախտ։
Գիգզի մահից հետո Ուիլյամսը, անասնաբույժի խորհրդով, նոր կրիա է գնել և նրան անվանել է Սքոուլզ։









































