Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Այս նախագիծը ուսանողակենտրոն նախաձեռնություն է և բխում է ուսանողների շահերից»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Դիմելով նրան՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն ասաց. «Քաղաքացի են ոչ միայն ուսանողները, այլև դասախոսները: Արդյո՞ք մենք չենք ունենա խնդիր դասախոսների աշխատավարձն ուշացնելու հետ կապված»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































