Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Քաղաքական մեծամասնությունը խրախուսում և ողջունելու է ընդդիմադիր գործընկերների բոլոր այն օրենսդրական փոփոխությունները, որոնց առանցքում ՀՀ քաղաքացու շահն է: Այս նախագիծը ուսանողակենտրոն նախաձեռնություն է»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը և հավելեց, որ սրանով լուծվում է նաև սոցիալական հարց:
Նա ընդգծեց նաև, որ այս նախագծով միակողմանի և ինքնանպատակ մոտեցում չի ցուցաբերվում:
Մանրամասները՝ տեսանյութում:







































