Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ իր նախագիծը միտված է ուսանողներ ունեցող ընտանիքների բեռի թեթևացմանը. «Խոսքը ուսանողների վարձերի տարաժամկետման մասին է, որպեսզի վճարովի հիմունքներով բուհերում սովորողները կարողանան վարձերը վճարել ամսական տարաժամկետմամբ»:
Նա վճարովի հիմունքներով սովորող հազարավոր ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց, որ այս նախագիծը վերջապես ընդունվում է :
Մանրամասները՝ տեսանյութում:









































