Ինչպես հայտնում է The Independent-ը, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը 20 մլն ֆունտ ստերլինգ է ներդրել Լոնդոնում «Under The Bridge» («Կամուրջի տակ») գիշերային ակումբի ստեղծման համար, որը պետք է դառնա Մեծ Բրիտանիայում բացառիկ երաժշտական օբյեկտ:
Թերթի տվյալներով՝ օլիգարխը ցանկանում է անձամբ զբաղվել իր նոր աշխատանքով, այդ իսկ պատճառով վերջին ժամանակներս գնում է գիշերային ակումբներ, որտեղ այցելուներին հարցնում է նրանց նախասիրությունների մասին: «Ռոմանը երաժշտության մեծ սիրահար է, շատ լուրջ է վերաբերվում ակումբի ստեղծմանը: Նա ցանկանում է, որպեսզի այնտեղ հանդես գա Rolling Stones խումբը: Նա կառուցել է շքեղ կանաչ սենյակ ետնաբեմում, հիդրավլիկ բեմ, ակումբի համար գնել է Եվրոպայի ամենալավ ձայնային համակարգը և ձևավորել է այն դասական ռոքի պատմությանը վերաբերող իրերով»,- ասել է Աբրամովիչի կոլեգան:
Գործարարը նաև կառուցել է երկու մեծ հանդերձարան, լոգասենյակ, խոհանոց, շպարասենյակ և հանգստի գոտի: Բացի այդ, Աբրամովիչը հոգ է տարել նաև, որ համաշխարհային աստղերին չխանգարեն նրանց երկրպագուները: Դրա համար նա հրամայել է կառուցել հատուկ անցում, որը կապում է իր նոր ակումբն ու հարակից Stamford Bridge հյուրանոցը:








































