Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Նախագիծը միտված է հնարավորություն տալու այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է, և նրանք այլևս զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք՝ ազատվելով քրեական հետապնդումից և դրա համար վճարելով օրենքով սահմանված գումարները՝ ամեն զորակոչի համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
Դիմելով Գևորգ Գորգիսյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելայնը հարցրեց. «Այս որոշումն ընդունելով՝ ի՞նչ ռիսկեր մենք կարող ենք ունենալ՝ ներառյալ ապագայի հետ կապված, թե այսպես թե այնպես տեղի է ունենալու հետաձգում»:
Գորգիսյանն ի պատասխան ասաց. «Մենք կանխավ ենթադրում ենք, որ քաղաքացիները փախել են բանակից, այնինչ տարբեր դրդապատճառներով և տարբեր ճակատագրերի բերումով են մարդիկ հայտնվել արտերկրում»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































