Այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում մեկնարկում է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություններ ստացած նախագծերը օրակարգ ներառելու համար քվեարկության դնելու հարցը:
Կառավարության և ԱԺ հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ստացած՝ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասա. «Դուք էիք անհանդուրժողականության մասին խոսում, բա սա՞ է համագործակցությունը»:
Նա տեղեկացրեց, որ ստեղծվելու է աշխատանքային խումբ:
Ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց. «Եթե ուզում ենք խնդիրը չլուծվի, հանձնաժողովներ ենք ստեղծում, և քննարկում ենք երկարուձիգ տարիներ»:
Նրա խոսքով՝ համաձայնությունը չի ենթադրել, որ խնդիրը հետաձգվի, և նոր հանձնաժողովով եզրակացություն ստացվի. «Եկեք ճիշտ ներկայացնենք այն, ինչին որ համաձայնել ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































