Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վիետնամ այցից հետո, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, Փհենյան է վերադարձել։ Այս մասին տեղեկացնում է Կորեայի կենտրոնական հեռագրային վարչությունը։
Նշվում է, որ Կիմ Չեն Ընը Փհենյանի կայարան է ժամանել տեղական ժամանակով՝ 03։00-ին։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիմ Չեն Ընի հետ շատ բովանդականից բանակցություններ է վարել։








































