Չինաստանի Գուանդուն քաղաքում բժիշկները 8-ամյա աղջկա ստամոքսից 1.5 կգ քաշով մազերի «գունդ» են հանել:
Mirror-ի խոսքերով, աղջիկն իր սեփական մազերը կերել է երկու տարեկանից և միայն անցյալ տարվա ամռանն է մորն ասել է, որ վերջապես թողել է այդ սովորությունը: Ավելի ուշ աղջկա մայրն անհանգստացել է երեխայի խիստ մեծացած որովայնից և որոշել է դիմել բժիշկներին: Բացի այդ, աղջիկը դժգոհել է սրտխառնոցից և որովայնի շրջանում խիստ ցավերից:
Ստամոքսի լվացում կատարելուց հետո սննդամթերքի ոչ մի մնացորդ չի հայտնաբերվել, իսկ համակարգչային տոմոգրաֆիայով հետազոտելուց հետո մասնագետները աղջկա ստամոքսում սննդի կտորներով մազերի մի մեծ «գունդ» են հայտնաբերել: Վիրահատությունից հետո աղջկա վիճակը կարգավորվել է:
Բժիշկների խոսքերով, մազերի «գունդը» տարիներ շարունակ եղել է աղջկա ստամոքսում:
«Մազերը ուտելու սովորությունը պիկացիզմի սինդրոմի՝ սնվելու վարքագծի խանգարման դրսևորում է, որի դեպքում մարդիկ ոչ ուտելի բաներ են ուտում»,- բացատրել են բժիշկները:






































