Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի իշխանությունների նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները՝ սև ցուցակում ավելացնելով երկրի կառավարության 7 ներկայացուցիչների: Այդ մասին ասվում է ԵՄ Պաշտոնական հանդեսում, որտեղ մարտի 4-ին հրապարակվել են համապատասխան նորմատիվային ակտերը՝ տեղեկացնում է TASS-ը։
«Սիրիայի իրադրության լրջության հաշվառմամբ և նախարարների վերջին նշանակումների ու նահանգապետների կազմում կատարված փոփոխությունների կապակցությամբ 7 մարդ պետք է ավելացվի ֆիզիկական ու իրավաբանական անձանց, կազմակերպությունների կամ մարմինների ցուցակում, որոնք ենթակա են սահմանափակիչ միջոցներին»,-նշվում Է փաստաթղթում։