«Իհարկե դատապարտում եմ և կարծում եմ՝ որևէ կերպ սեպ խրելը հայաստանցի-ադրբեջանցի, նորից այդ դիսկուրսն ի հայտ բերելը վտանգավոր է մեր երկու պետությունների համար և վտանգավոր է հայ ժողովրդի միասնականության համար. կա հայ ժողովուրդ և վերջ: Չկա ղարաբաղցի, չկա հայաստանցի, իջևանցի կամ տավուշեցի, կան հայեր և այդ հայերը ապրում են երկու պետություններում: Եվ, բնականաբար, նմանատիպ հայտարարությունները լավ տեղ չեն տանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ այս դիսկուրսը արմատավորվել է քաղաքական նպատակներով.«Մշտապես դեմ եմ եղլ հայաստանցի-ղարաբաղցի սեպ խրելուն, եղել են Ղարաբաղում ծնված հայեր, որոնք Հայաստանում իշխանության են եղել, որի պատճառով այդ դիսկուրսն ակտիվացել է և որի պատճառով տեղի է ունեցել այդ խզումը»,-հավելեց նա:









































