Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերում ապրիլի 23-ը «Քաղաքացու օր» հռչակելուն։
«Ես էլ առաջարկում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը Արցախի փրկության օր սահմանել։ Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Սա ևս մեկ անգամ ցույց տալիս հասարակական, քաղաքական մտքի սնանկությունը, երբ դիսկուրսներն իջել են «պլինտուզի» մակարդակի», – ասաց Աշոտյանը։











































