ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ-Հարավային Կորեա ամենամյա զորավարժությունների չեղարկումը։
Հիշեցնենք, որ Key Resolve և Foal Eagle զորավարժությունների դադարեցման մասին շաբաթ հայտարարել են երկու երկրների պաշտպանության նախարարությունները։
«Պատճառը, որի համար ես Հյուսիսային Կորեայի հետ զորավարժություններ չեմ ցանկանում, ԱՄՆ-ի համար հարյուր միլիոնավոր դոլարներ տնտեսելն է, որոնք մեզ չեն փոխհատուցվում։ Դա իմ դիրքորոշումն էր նախագահ դառնալուցս շատ առաջ։ Բացի այդ, այդ ընթացքում Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունները լարվածությունը մեղմելը լավ է»,-նշել է ԱՄՆ-ի առաջնորդը։
Երկու երկրների ՊՆ ղեկավարներ Փաթրիք Շանահանը և Չոն Գեն Դուն ավելի վաղ բացատրել են, որ զորավարժությունների չեղարկման որոշումը ցույց է տալիս Կորեական թերակղզու միջուկազերծմանն ուղղված դիվանագիտական ջանքերին աջակցելու Վաշինգտոնի և Սեուլի ձգտումը։









































