Հոսպիտալացումից և հետազոտվելուց հետո Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը տուն է վերադարձել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Շիրակի մերձակա շրջապատի աղբյուրներին:
«Նրան հիվանդանոց են տարել՝ հետազոտվելու, որից հետո նա գնացել է: Ժակ Շիրակը տուն է վերադարձել»,- ասել է աղբյուրը: Նրա խոսքերով՝ Ֆրանսիայի նախկին նախագահի մոտ իսկապես սկսվել են հոդատապի նոպաներ՝ «շատ ցավոտ, սակայն ոչ լուրջ»:








































