Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

Կառավարությունն անտեսել է Դերժավայի Արկադիի դեմ 4 անձի բողոքը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի նախկին աշխատակիցները բողոք են գրել նրա դեմ: Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ուղղված գրության մեջ 4 քաղաքացիներ հանգամանորեն ներկայացրել են Նոր Հայաստանում շարունակվող անպատժելիության մթնոլորտի և գործարարի կողմից ակնհայտորեն շորթման փաստի, հարկերից խուսափելու և իրենց խախտված իրավունքների մասին:

2018թ. երկրորդ կեսին Կառավարության նամակների բաժին մուտք արված բողոքի հեղինակները մինչև օրս օդից կախված են մնացել, օրինազանց գործարարի դեմ 4 անձի բողոքի հետքերով որևէ գործողություն, հանձնարարականներ, տեսչական ստուգումներ չեն հետևել:

Նրանք համոզված են, որ Կառավարությունն իրենց նամակին հետամուտ չի եղել, իրենց դիմում-բողոքնի հիման վրա որևէ գերատեսչություն հանձնարարական չի ստացել, փորձ չի արվել հասկանալու՝ ինչն ինչոց է, այլապես, վստահ են, Արկադի Համբարձումյանն այսօր մամուլի առաջին էջերում կլիներ, ու վարչական տույժերից հետո կվճարեր իրենց չվճարած ամբողջ գումարը:

Երիտասարդներին Կառավարությունից տրված պատասխան-նամակում հայտնել են, որ իրենց դիմումը վերահասցեագրվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Այստեղից էլ հուշել են, թե ուղին մեկն է՝ դիմեք դատարան, քանի որ աշխատանքի ոլորտի լիազոր մարմինն օժտված չէ գործատուին վերահսկելու իրավասությամբ՝ նրա նկատմամբ ստուգումներ իրականացնելու, վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Երիտասարդները հիասթափված են, որ Նոր Հայաստանում էլ պետությունն անզոր է գտնվել գործարարի դեմ:

«Հրապարակից գոռում էին՝ քաղաքացուն տեր ենք, թիկունք ենք, քցողին մինչև վերջ կպատժենք, մեզնից խլածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու մասին էին խոսում, բա հիմա ինչ է, իմ խնդիրը Ձերը չէ՞, պարոն վարչապետ, մեղավո՞ր ենք, որ մեզ քցողը ձեր թիրախը չէ, ու էդ պատճառով էլ քաղաքական աղմուկ հանելու թեմա չի լինի»,- մեզ հետ զրույցում հարցադրումներ են անում Արկադի Համբարձումյանի գործունեությունից տուժած քաղաքացիները»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում