Մադրիդում կայացած «Արկո» ժամանակակից արվեստի տոնավաճառում մկարիչներ Սանտիագո Սիերան և Էուխենիո Մերինոն ներկայացրել են Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի հսկայական մարմնակազմը։
Քանդակը, որի բարձրությունը մոտ 4.5 մ է, պատրաստված է պոլիուրեթանից, գործվածքից: «Միապետ»-ի հագին մուգ կապույտ կոստյում է կանաչ փողկապով, մոխրագույն վերնաշապիկ և սև կոշիկներ: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ քանդակը նույնիսկ օծել են զուգարանի ջրով որը, իբր, օգտագործում է Ֆիլիպ VI-ը։
Նկարիչները պատրաստ են իրենց ստեղծագործությունը վաճառել 200 հազար եվրոյով։ Ընդ որում, նկարիչների պայմանով, ստեղծագործությունը պետք է հրապարակայնորեն այրվի 1 տարվա ընթացքում։
https://www.youtube.com/watch?v=UposAaV8gUA&feature=youtu.be










































