Monday, 06 07 2026
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»

«Ձեզ հետ խոսելու շատ բան ունեմ»․ նախագահ Սարգսյանն ընդունել է վարչապետ Փաշինյանին

ՀՀ նախագահական նստավայրում մարտի 1-ին կայացել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է. «Պարոն վարչապետ, ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել: Մեր ավանդական հանդիպումները շարունակվում են: Զրույցը սկսելուց առաջ ուզում եմ շնորհավորել Ձեզ, որովհետև լսել եմ, որ շատ հաջող էր Ձեր այցելությունը Իրանի Իսլամական Հանրապետություն: Ուրախ կլինեմ լսել այդ այցի մանրամասները: Բոլոր դեպքերում, այն արձագանքները, որ լսել եմ՝ և՛ երկրի ներսում, և՛ դրսի որոշ բարեկամներից, դրական են եղել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարոն նախագահ: Այո, մեր այս աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում և շատ կարևոր է, որ մենք պարբերաբար կիսենք այն տեղեկատվությունը, որը կուտակվում է մեր տարբեր շփումների, աշխատանքային գործունեության ընթացքում: Եվ, իհարկե, քննարկենք առաջիկա անելիքները: Այո, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ունեցած այցը շատ կարևոր եմ համարում և շատ հաջողված: Նաև երկուշաբթի օրը պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները:

Առաջիկայում արտաքին քաղաքական հարուստ օրակարգ ունենք: Նաև այս տարի Եվրասիական տնտեսական միությունում նախագահում ենք, և միջկառավարական խորհրդի նիստերից մեկը տեղի կունենա Երևանում: Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերից մեկը ևս տեղի կունենա Երևանում: Այս ողջ արտաքին քաղաքական օրակարգն, իհարկե, կարևոր է նաև ծառայեցնել մեր տնտեսական հեղափոխության նպատակներին: Տեղյակ եմ, որ Դուք էլ այս ընթացքում որոշ հանդիպումներ եք ունեցել, որոնք տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Եվ նաև կարևոր է այդ տեղեկատվությունները համադրել, որպեսզի պայմանավորվածությունների հետագա իրագործումը դառնա առավել արդյունավետ»:

«Ես էլ, պարոն վարչապետ, Ձեզ հետ խոսելու շատ բան ունեմ: Իհարկե, Դուք տեղյակ եք, բայց կուզեմ լրացուցիչ մանրամասներ կիսել Ձեզ հետ հատկապես իմ վերջին երկու այցելությունների մասին. մեկը Ֆրանսիա, որտեղ տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ լիագումար ժողովը, որին ես մասնակցեցի, և որի ընթացքում կազմակերպությունում որոշակի կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան: Բարեգործական միությունը մեր ազգային, Սփյուռքի կարևորագույն կազմակերպություններից մեկն է: Այդ ընթացքում Փարիզում, իհարկե, կրկին հանդիպումներ ունեցա այն շրջանակում, որի մասին մենք բավական երկար ժամանակ խոսում ենք միմյանց հետ՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը, նոր տեխնոլոգիաներին: Հանդիպումներ եղան ֆրանսիական շատ մեծ ընկերությունների հետ՝ Thales, Dassault, և այլն:

Հաջորդն իմ այցելությունն էր Մյունխեն՝ անվտանգության համաժողովին, որի ընթացքում, ինչպես տեղյակ եք, մի շարք քաղաքական հանդիպումներ տեղի ունեցան: Դրանցից բացի, հանդիպումներ ունեցա նաև Հայդելբերգի համալսարանում, Մյունխենի տեխնիկական համալսարանում, Max Planck-ի ինստիտուտում: Այս հանդիպումները ևս ուղղված են՝ Հայաստանը դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների երկիր և նպաստելու մեր երկրի տնտեսական արագ աճին: Այնպես որ, խոսելու շատ բան ունենք»,-հավելել է Արմեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում