Եղիսաբեթ II թագուհու «մանուշակագույն» ձեռքն անհանգստություն է առաջացրել բրիտանացիների շրջանում, գրում է Daily Mirror-ը:
Ինչպես նշվել է, ձեռքի գույնը փոխվել է հնարավոր հիվանդության պատճառով, ինչն արձանագրվել է պաշտոնական լուսանկարներում:
Նշվում է, որ կադրերն արվել են Հորդանանի թագավորի և թագուհու, Աբդուլա II-ի և Ռանիի ընդունելության ժամանակ:

«Աստված իմ … կարծես նրա գերազանցությունը ձեռքը վնասած լինի… հուսով եմ, նա արագ կապաքինվի»,- գրել է Twitter-ի օգտատերերից մեկը:
Ընդգծվում է, որ սոցցանցերի շատ օգտատերեր իրենց աջակցությունն են հայտնել թագուհուն:










































