Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն, ով ուրբաթ ընդունել է վարչապետ Էնրիկո Լետայի հրաժարականը, Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցիին հանձնարարարել է ձևավորել նոր կառավարություն՝ հաղորդում է BBC-ն:
Անցած տարի դեկտեմբերին Ռենցին դարձավ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, և հինգշաբթի նրա նախաձեռնությամբ կուսակցությունը անվստահության քվե է հայտնել Լետայի կառավարությանը, ով ստիպված հրաժարական է տվել:
39-ամյա Ռենցին ավագ սերնդին բազմիցս կոչ է արել ճանապարհ տալ նորեկներին՝ Իտալիայի տնտեսությունն առողջացնելու համար:









































