Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայումս ԱՄՆ-ում բնակվող թուրք հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին կոչ է անում ստեղծել կուսակցություն՝ ժողովրդավարական ուղիով քաղաքական պայքար տանելու համար՝ հաղորդում է Milliyet-ը:
Էրդողանի խոսքով՝ Գյուլենի կողմնակիցները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ հակաքարոզարշավ են վարում:
Ավելի վաղ Էրդողանը քննադատել է Գյուլենի շարժման գործողությունները՝ այն անվանելով զուգահեռ կառույց, որը շանտաժի է ենթարկում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ընդդիմությանը: