Ռեժիսոր Գեորգի Դանելիանի կինը՝ Գալինա Յուրկովա-Դանելիան, պատմել է ամուսնու վիճակի մասին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ Գեորգին շատ ավելի լավ է։ «Գեորգի Նիկոլաևիչը շատ ավելի լավ է։ Այսօր արդեն կերակրել ենք, տվել ենք անուշապուր։ Դուրսգրման մաին, իհարկե, դեռ խոսք լինել չի կարող։ Դա երկար պատմություն է, քանի որ նրա կոկորդին խողովակ է դրված, որի միջոցով նա շնչում է։ Բայց մենք պայքարում ենք նրա կյանքի համար»,- ասել է Յուրկովա- Դանելիան։
Ռեժիսորը ավելի վաղ հոսպիտալացվել էր թոքերի հետ կապված խնդիրների պատճառով։









































