Թուրքիայի խորհրդարանի՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ է արել Խոջալուի իրադարձությունների և Սումգայիթի ջարդերի վերաբերյալ:
«Հիշում ենք 1992 թվականի փետրվարի 26-ին Ղարաբաղի Խոջալուում հարյուրավոր ադրբեջանցիների կոտորածը: Ադրբեջանցի ժողովուրդն արդեն 27 տարի է՝ սպասում է արդարության», – մասնավորապես գրել է նա:
Փայլանը մեկ այլ գրառմամբ անդրադարձել է նաև 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հարյուրավոր հայերի կոտորածին:
«Հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի Սումգայիթում հարյուրավոր հայերի կոտորածը: Հայ ժողովուրդն արդեն 31 տարի է՝ սպասում է արդարության», – մասնավորապես գրել է նա:










































