«Ես անկեղծ ասեմ՝ չեմ հասկանում ինչի մասին է խոսքը»,- խորհրդարանում լրագրողներին ասաց Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքն է այն բարձրաստիճան պաշտոնյան, ում Պրահայից զանգել ու սպառնացել է հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը:
«Ինձ որևէ մեկը չի զանգել և որևէ մեկը նմանատիպ տոնով ոչ ոք չի կարող զանգահարել»,- ասաց ոստիկանապետը:








































