Ուկրաինայում ճգնաժամը հետևանքներ ունի Եվրոպայի համար և դրա սահմաններից դուրս՝ հաղորդում է The Global Time-ը:
Պարբերականի տվյալներով՝ քանի դեռ իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից, այն պետք է հարթվի դիվանագիտական և քաղաքական միջոցներով: Ուկրաինայի համար Արևմուտքի և Ռուսաստանի հակամարտությունը դրական նպատակի չի ծառայում և կարող է միայն հանգեցնել «սառը պատերազմի» ժամանակների լարվածության վերածննդին: Փորձագետների մի մասի կարծիքով՝ վատագույն դեպքում Ուկրաինայի ճգնաժամը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի: Եթե պատերազմը ծագի, հավանական կդառնա Արևմուտքի և Ռուսաստանի ռազմական միջամտությունը:
Մյուս սցենարը նախատեսում է տարանջատում: Հարցն այն է՝ արդյոք տարանջատումը կարո՞ղ է խաղաղ լինել, ինչպես նախկին Հարավսլավիայի դեպքում, նշում է թերթը:
Երրորդ տարբերակը ենթադրում է զգալի փոխզիջում, որը կնորացներ Ուկրաինայի սահմանադրությունը նոր դաշնային կառույցների շրջանակներում՝ շրջաններին ավելի շատ ինքնավարություն տրամադրելու համար: Այս դեպքում լարվածությունը կարող է թուլանալ՝ արևելյան շրջաններին Ռուսաստանի, իսկ արևմտյան շրջաններին՝ ԵՄ-ի հետ տնտեսական մեծ կապերի տրամադրմամբ:
Անկախ նրանից, թե ինչ բանաձև կընտրվի ճգնաժամի լուծման համար, շատ կարևոր է, որ ուկրաինացիներն իրենք մշակեն սեփական ճակատագիրը՝ նշվում է հոդվածում:









































