Հունաստանում ջրհեղեղի հետանքով փլուզվել է հին կամուրջը, որը կառուցվել է Կրետեում 111 տարի առաջ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ կամուրջը փլուզվել է տեղական հեռուստաալիքով ուղիղ եթերի ժամանակ։ Դրա հիմքերը ողողել են ուժգին հեղեղումները։ Վերջին մի քանի օրերին Կրետեում մոլեգնում են ուժգին քամիները, ձյունն ու անձրևը։
Նշված գործոնները գրունտային սողանքների, էլեկտրահաղորդալարերի և ծառերի տապալման պատճառ են դարձել։








































