Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ դատական նիստը:
Միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մասով որոշում կայացնելու, իսկ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է:
Որոշման հրապարակման ժամը դեռ հայտնի չէ, իսկ մեղադրող կողմն առարկել է ներկայացված միջնորդությանը:
Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չի եղել, քանի որ ստացիոնար բուժում է ստանում:










































