Օրերս ամերիկացի Ադամ Սաքսը Kickstarter-ում դրամահավաք էր սկսել Մարտին Սկորսեզեի «Ուրացողները» գանգստերական դրամայի եզրափակչից առնետին հեռացնելու համար: Սակայն, նրա նախաձեռնության իրականացմանը խանգարել է Warner Bros ստուդիան, որի պահանջով արշավը ստիպված դադարեցրել են:
Սաքսը բացատրել է, որ նա «Ուրացողները» լավ ֆիլմ է համարում, որը սակայն մի շատ կարևոր թերություն ունի. պատշգամբով վազող առնետի տեսարանը եզրափակչում: Ադամի խոսքերով, ֆիլմի մեջ, որտեղ գանգստերները և ոստիկանները իրենց շարքերում «առնետի» են փնտրում, չափից դուրս ակնհայտ էֆեկտը փչացնում է դիտողի ստացած տպավորությունը:

Վատ ճաշակի դեմ մարտնչողը պատրաստվում էր տեսողական էֆեկտների մասնագետ վարձել, ժապավենի վրա անցկացնել ֆիլմի խմբագրված հատվածը, թվայնացնել և ավելացնել ֆիլմին: Հետո Blu-Ray սկավառակները «Ուրացողների» փոփոխված տարբերակով նախատեսվում էր ուղարկել դրամահավաքին առնվազն 70 դոլարի չափով ներդրում կատարած անձանց:
Սակայն, Warner Bros-ը Սաքսին մեղադրել է իր ինտելեկտուալ սեփականությունն օգտագործելու մեջ, բողոք ներկայացնելով Kickstarter-ին: Քարոզարշավի պարտադրված դադարեցման պահին արդեն 4000 դոլար էր հանգանակվել:










































