«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին միջադեպ տեղի ունեցավ։ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ դահլիճում ներկա գտնվողների կողմից ռեպլիկ հնչեց, ինչից հետո դահլիճում ներկա գտնվող տուժողների հարազատների ու դահլիճում ներկա գտնվողների միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ:
Այս պահին նիստը ընդմիջվել է: «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։







































