Դերասանուհի Սյուզան Սարանդոնը արդեն մոտ 45 տարի մեծ էկրանին ցուցադրում է տարբեր դերեր: Օրերս իր բազմամյա կարիերայի և ակնառու հաջողությունների համար 67-ամյա կինոդերասանուհին արժանացել է Movies For Grownups մրցանակին:
Ընթացիկ տարում սպասվում են նրա մասնակցությամբ առնվազն 3 նոր նախագծերի պրեմիերաներ:
1980-1990-ականներին լույս տեսան նրա մասնակցությամբ «Քաղց», «Իսթվիքսյան վհուկներ», «Թելման ու Լուիզա» ֆիլմերը:
Դերասանուհին «Օսկարի» արժանացավ 1996-ին «Մեռյալը քայլում է» ֆիլմի համար:
Դիտելով Սարանդոնի լուսանկարները՝ արված տարբեր տարիներին, դժվար չէ նկատել,որ նա հավատարիմ է սեփական ոճին՝ կարմրավուն գանգուր մազեր, որոնք նրա այցեքարտն են, գրում է spletnik.ru-ն:
Սարանդոնը նախկինի պես երկու սեր ունի՝ խոր դեկոլտեներ ու կոստյումներ:
Տեսնենք, թե տարիների ընթացքում ինչպես է փոխվել նրա ոճը:








































