«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին օրենքի նախագիծը դարձյալ չի ընդգրկվելու Ազգային ժողովի օրակարգում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարությունն աշխատում է՝ անկախ նրանից՝ կառավարության կառուցվածքը հաստատված է, թե ոչ․«Մենք խորհրդարանում սպասում ենք կառավարության կառուցվածքի մասին» նախագծին, և երբ նախագիծը խորհրդարանում կլինի, մենք կքննարկենք, իսկ թե ինչու է ուշանում այն, դա իրենց պետք է հարցնեք»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախարարությունները աշխատում են իրենց բնականոն ռեժիմով։
Անդրադառնալով մամուլի՝ ՊՎԾ աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկատվությանը, նա նշեց, որ մեր պետական համակարգը նման է սառցաբեկորի։ «Վերևի հատվածում փոփոխություններն արդեն արված են, և ունենք տակի չերևացող հատված, որտեղ փոփոխությունները դեռ տեղ չեն հասել»,-ասաց նա։








































